19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը խեղդեց Գագիկ Ծառուկյանի ձեռքերով

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

Երբ մեկ տարի առաջ ես նախաձեռնել էի միջկուսակցական հանրային լսումների անցկացման, իսկ հետո նաեւ ընտրական գործընթացների հանրային վերահսկողության միասնական շտաբի կազմավորման աշխատանքները, ինձ ոգեշնչում էր քաղաքական դաշտի նկատմամբ հանրային վերահսկողության մշտական գործուն մեխանիզմի ստեղծման գաղափարը: Ցավով պետք է արձանագրեմ, որ իմ հույսերը չարդարացան: Այն բանից հետո, երբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող եւ Միասնական շտաբի հիմնադրման աշխատանքներին մասնակցած բոլոր չորս կուսակցությունները բարեհաջող հաղթահարեցին ընտրական շեմը եւ դիրքավորվեցին Ազգային ժողովում, շտաբի գործունեությունը դադարեցվեց, իսկ ես, ստիպված լինելով հրաժարվել պատգամավորական մանդատից , հայտնվեցի երեք շինծու դատական գործերով պատասխանողի եւ ամբաստանյալի կարգավիճակում: Ավաղ, ինչպես ցույց տվեցին 2013թ. ընտրությունները, դա Միասնական շտաբի կազալուծման միակ բացասական հետեւանքը չէր: Միասնական շտաբին մաս կազմող չորս քաղաքական ուժերից երեքը, ոտնահարելով հանրային սպասումները, հրաժարվեցին նախագահի ընտրություններին մասնակցելուց, իսկ դրանցից երկուսը՝ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, Երեւանի ավագանու ընտրություններին չկարողացան հաղթահարել ընտրական շեմը: Ձախողման պատկերն ամբողջացավ ԲՀԿ-ի շոշափելի էլեկտորալ կորուստներով. եթե 2012 թվականի ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ն Երեւանում ստացել էր 124.517 ընտրողների ձայներ, ապա Երեւանի ավագանու ընտրություններին՝ ընդամենը 97.189 ձայներ: ԲՀԿ-ի ձայների 28 տոկոսանոց անկումը ՝ այդ կուսակցության համար ծանր հետեւանքներով հղի փաստ է:

Երբեմնի Միասնական շտաբին մաս կազմող քաղաքական ուժերի կորուստները բացատրվում են առաջին հերթին այն բանով, որ հասարակությունը ”ոչ իշխանական կուսակցություններից” չստացավ միասնաբար գործելու հուսալի հավաստիքներ: Ինքնուրույն ուժերով ՝ առանց մեր մասնագիտական աջակցության նրանց չհաջողվեց ձեւավորել սեփական գործունեության հանրային վերահսկողության պատշաճ մեխանիզմ, որը կփարատեր հասարակության կասկածները նրանց հետագա մտադրությունների, ավագանիում միասնաբար գործելու պատրաստակամության վերաբերյալ: Իհարկե, դրան հասնելը չափազանց դժվար էր, հաշվի առնելով այն, որ Միասնական շտաբը Սերժ Սարգսյանը խեղդեց Գագիկ Ծառուկյանի ձեռքերով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ