01 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակի մարզի դատախազի մոտ ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործելու

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ դատախազությունում նոր նշանակումներ են եղել: Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Կարեն Գաբրիելյանը: Վերջինս նախկինում աշխատել է  Շիրակի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ,  ապա Րաֆֆի Ասլանյանի հրավերով տեղափոխվել է Շիրակի մարզի դատախազություն: Այստեղ աշխատել է որպես դատախազության դատախազ, կարճ ժամանակ անց նշանակվել մարզի դատախազի տեղակալ:
Մեր տեղեկություններով` այս պաշտոնին 36-ամյա դատախազը նշանակվել է` հաշվի առնվելով նրա անկաշառ ուղին: Կարեն Գաբրիելյանն աչքի է ընկել նաև կոռուպցիայի դեմ պայքարում իր ծավալած աշխատանքներով:

Henaran.am-ը Շիրակի մարզի դատախազից հետաքրրքվեց, թե որոնք են լինելու նրա առաջնահերթությունները, ինչին ի պատասխան նա ասաց. «Ինձ համար սկզբունքային է մարզի տարածքում բոլոր տեսակի կոռուպցիոն դրսևորումների բացառությունը»: Որպես իր հիմնական նպատակ Շիրակի մարզում բոլոր տեսակի կոռուպցիոն դրսևորումների բացառումից բացի նա մատնանշեց նաև յուրաքանչյուր հանցագործության դեպքին, փաստին իրավական գնահատական տալը. «Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթարկվելու է քրեական պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցի»,-հայտարարեց նա:

Հարցին, թե հաշվի առնելով, որ տեղացի է, արդյոք կարող է օբյեկտիվ, անաչառ կերպով աշխատել, օրինակ` անհրաժեշտության դեպքում պատժել նաև իր ծանոթ-բարեկամներին, Կարեն Գաբրիելյանը պատասխանեց. «Ծանոթ-բարեկամ սկզբունքն ինձ մոտ չի գործելու, ընդհակառաը` եթե կլինի որևէ ծանոթ կամ բարեկամ, որը որևէ հանցագործություն կկատարի, կենթարկվի ավելի խիստ քրեական պատասխանտվության»:

 

Լուսանկարն` Առավոտ-ի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ