ԲՀԿ-ն` բանդաների, բիլակների հավաքատեղի, մարտի 1-ի կնքահայր … խայտառակություն
_1368615801.jpg)
”ԲՀԿ-ն քաղաքական ո՞ւժ է”,-ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ամենաթարմ հայտարարությանն այսպես արձագանքեց ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահՙ նախկին ՀԱԿ-ական Պետրոս Մակեյանը:
”ԲՀԿ-ը բանդաների հավաքատեղի է, որը մարտի մեկին հարձակվել է ժողովրդի վրա, փողի ու բիլակների հավաքատեղի է: Այնտեղ մարդկանց փոքր խումբը հավաքվել է, որպեսզի ապահովի շիրմա, ԲՀԿ-ն իրենից ոչ մի բան չի ներկայացնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը:
Մակեյանը համոզված է, որ այս կուսակցությանը միշտ էլ ղեկավարել են դրսի ուժերը կամ ՀՀ նախագահները: ”ԲՀԿ-ին խաղացրել են ու խաղացնում են: Մեր հասարակության մի մասը, որ անտեղյակ է, գնում է, փողով ձայն է տալիս նրանց: Սեփական քվե ունենալու դասական առումով ԲՀԿ-ն զրո է:
Նրան ոչ միայն իշխանությունն ու երկրորդ նախագահն են խաղացնում, այլև դրսից: Պատահական չէ, որ եկեղեցու բացումը համընկավ Լուկաշենկոյի այցի հետ, նա այստեղ ռազբորկայի ներկայացուցիչ էր”,-ասաց Պետրոս Մակեյանը:
Երեկ սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը ընդդիմության ներկայությունն այսպես մեկնաբանեց. ”Դա խայտառակություն է նշանակում, մեր ընդդիմության ու ժողովրդի համար ամոթ է, որ գնում են մարտի մեկի կնքահայրերի հետ համատեղ միջոցառման, դա վերջն էր”:
Մակեյանի համար ԲՀԿ առաջնորդի երեկվա հայտարարությունը` թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, նորություն չէր: ”Հիմա եթե մակեյանները, գիմիշյանները զրո են, իրենք էլ ընդիմություն ու այլընտրանք են, որոշակի զանգվածի համար սա նորմալ է: Ես ինչի համար վիճեցի ՀԱԿ-ի հետ, քանի որ ասում էի, որ ԲՀԿ-ը չի կարող լինել ընդդիմություն, նա ընդդիմություն չէ: Ինչ ասել եմ, այսօր ԲՀԿ-ը հայտարարում է”,-եզրափակեց Պետրոս Մակեյանը:
Հիշեցնենք, Նաիրա Զոհրաբյանն ասել է.
”Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը խիստ կոնկրետ հարցերի շուրջ օրվա տարբեր ժամերի ունի տարբեր տեսակետ` կախված իշխանական տարբեր հոսանքներից:
Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը ժողովրդին մի բան է ասում, բայց իշխանական կուլիսներում շրջելուց հետո` տրամագծորեն հակառակ քայլեր անում: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ: Մենք չենք պատրաստվում լինել նաեւ Դավիթ շահնազարյանների, Արամ սարգսյանների, մակեյանների, գիմիշյանների եւ նմանների պես ընդդիմություն:
Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որի առավելագույն պոտնցիալը մեկ տասնյականոց հանրահավաքն ու դրան ոչ համարժեք բոցաշունչ ճառերն են: Մենք չենք պատրաստվում նաեւ լինել ընդդիմություն, որին մեկ մեդալով, մեկ գովասանագրով, կամ մեկ պաշտոնով սարքում են մոլի իշխանամետ”:
”Եւ վերջապես` ԲՀԿ-ն, այո, պատրաստվում է խաղաղ, օրինական ճանապարհով դառնալ իշխանություն”: