09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զանգել ես ինձ, որ ի՞նչ ասեմ … մարզպետները հերքում են իրենց պաշտոնանկության մասին լուրերը

Օրվա մամուլն անդրադարձել է 4 մարզպետի հնարավոր պաշտոնանկությանը: Henaran.am-ը փորձեց նրանցից ճշտել` արդյոք տեղյակ են, որ շուտով համալրելու են գործազուրկների բանակը: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ եւ իրեն չեն ասել այդ մասին: “Զանգել ես ինձ, որ ինչ ասեմ: Ով գրել է, նրան հարցրու”,-ասաց Բարսեղյանը:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն էլ խորհուրդ տվեց “էդ գրածներին չհավատալ”: “Երեկ չտեսա՞ր տրամադրությունս, բա դա աշխատանքից ազատվելու նշա՞ն էր”,-ասաց: Երեկ Կոտայքի մարզպետը մասնակցում էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը, եւ բավականին բարձր տրամադրություն ուներ :

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Մեր տեղեկություններով, երբ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները փորձել են Սուրիկ Խաչատրյանից պարզել հավանական պաշտոնանկությունը, Խաչատրյանը ասել է. “հլա որ դիրքերս թույլ չեն”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ