28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանին թույլ չեն տվել գալ հավաքական

Oգտատեր Նարեկ Ադամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Երեկ Հայաստանի Հավաքականը պարտվել է Լեհաստանի Ազգային հավաքականին։ Պարտվել է վերջին րոպեին,թեպետ համարյա ամբողջ երկրորդ խաղակեսը անց կացրեց 10 հոգով։ Պարտվել է խմբի ֆավորիտին,և եթե հանդիպման սկզբում հայ երկրպագուներին առաջարկեին 2-1 հաշվով պարտությունը,ապա շատ հնարավոր է,որ մեծ մասը համաձայներ դրան։ Տեսեք իրականում ինչ է տեղի ունենում։ Ընդամենը երկու օր առաջ մեր թիմը խայտառակ խաղ ցույց տվեց։ Համարյան ոչ մի հարված դարպասին և թվում էր թե լեհերը մեզ քարը քարին չեն թողնի և հաշիվը խաղի վերջում կարող է և շատ տխուր լինել։

 Կարճ Հավաքականի երեկվա խաղի մասին։ Թիմը լավ խաղաց, ցույց տվեց բնավորություն և տաս հոգով արժանի դիմադրություն ցույց տվեց զորեղ մրցակցին,իսկ եթե Արազ Օզբլիսը վերջում իրացներ իր գոլային հնարավորությունը,ապա շատ հնարավոր է որ այսօր աշխարհի բոլոր թերթերը խոսեին ամենալուրջ սենսացիայի մասին։ Դա տեղի չունեցավ և Օզբլիսի գոլային պահը կորցնելու հետո հենց հաջորդ հակագրոհում լհեերը գրավեցին մեր դարպասը և Ռոբերտ Լևանդովսկին,ով այս պահին աշխարհի թոփ 3 լավագույն հարձակվողների շարքում է,հաղթանակ պարգևեց իր թիմին։ Խաղն ավարտվեց և երկրպագունեը չեն հիշելու հանդիպման վերջում նույն Օզբլիսի գոլային պահը,խաղից հետո՝ նրա դաշտում երկար ժամանակ պառկած մնալն ու հայ երկրպագուների «մանդռաժը»։ Մնայուն է արդյունքը,և սրանով ամեն ինչ ասված է։
 
Հայաստանի ազգային Հավաքականի խնդիրը մեկ կամ երկու խաղը չէ։ Թիմում այս օահին շատ ծանր բարոյահոգեբանական վիճակ է։ Թիմի կազմում բացակայում էին գրեթե բոլոր առաջատարները՝Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Ռոբերտ Արզումանյան, Գևորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան և այլն։ Ոմանք վնասվածք ունեին, ոմանց ազգաjին հավաքականում չի ուզում տեսնել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Սակայն եթե նույնսիկ այս բոլոր ֆուտբոլիստները ներկա լինեին,դժվար թե մեր թիմը կարողանար ստաբիլ խաղ ցուցադրել, որովհետը մեզանում ֆուտբոլը չի դիտվում որպես հանրային սեփականություն,չի դիտվում թիմային խաղ և իրենք՝ ֆուտբոլիստները հավաքականում մեծ սիրով չեն խաղում։ Որովհետև նրանցից մի քանիսին չեն հրավիրել հավաքական, որովհետև այդպես է ցանկացել Ռուբեն Հայրապետյանը, ոմանք չեն եկել, որովհետը ընդամենը մեկ խաղ վատ խաղալուց հետո նրանց կարող են գամել խաչին ու լինչի դատաստանի ենթարկել։
Այսինքն չկա կոլեկտիվ մոտցում, կոլեկտիվ պատասխանատվության զգացում։ Մարզիչը բազմիցս ակնարկել է, որ հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին ընտրում է ՀՀՖ նախագահը։ Գիտեք, այսպիսի բաներ ամեն տեղ է հնարավոր են, սակայն դա չի նշանակում, որ այլ ելք չկա։ Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բազմիցս փորձել է խառնվել թիմի ներքին հանդերձարանի հարցերին,կազմ որոշել։ եղել են մարզիչներ,որոնք դա չեն հանդուրժել, եղել են որ հանդուրժել են։ Սակայն հանդուրժողների մոտ մեծ հաշվով ոչինչ չի ստացվել,որովհետը ֆուտբոլիստները իրենք տեսնելով որ մարզիչը ի վիճակի չէ կազմ որոշել,դադարում են ենթագիտակցորեն հարգել մարզչին։ Նրանք դառնում են մեծամիտ ու արդյունքում թիմը կանգնում է աղետի առաջ։
Հենրիխ Մխիթարյանին թույլ չեն տվել գալ հավաքական, որովհետեւ ինչու ոչ,Հենրիխը մտածում է, գամ հավաքական որ ինչ անեմ՞… Գամ հավաքական,ինձ ստիպեն խաղալ 90 րոպե, ես վնասվածք ստանամ,վազեմ 90 րոպե,սակայն մնացածները դաշտում չվազեն… ինչի համար։ Եվ ճիշտ է մտածում Մխիթարյանը։
Հավաքականում նախևառաջ ֆուտբոլիստների՝խաղի հանդեպ մոտեցումները պիտի փոխվեն։ Եվ դա պետք է անի մարզիչը։ Աբրահամ Խաշմանյանը մինչ այժմ չի գլխավորում հավաքականը,որովհետը Ռուբեն Հայրապետյանը չի կարող իրեն թույլ տալ նրա ներկայությամբ կազմ ընտրել։ Խաշմանյանը դա չի հանդուրժի և հրաժարական կտա,նրան ցույց կտան ելքի դուռը և դրանով հարցը կփակվի։ Որովհետև նույն Խաշմանյանը,միգուցե չհանդուրժի Մխիթարյանի վերոնշյալ ենթադրյալ պահվածքը և ստիպի իջնել աստղերից ու հավասարը հավասարի պես խաղալ բոլորի հետ։ Սրանք համակարգային խնդիրներ են,որոնք օր առաջ պետք է լուծվեն։ Այլևս այսպես շարունակել անհնար է։ Հավաքականը կարող է հաջողել հաջորդ խաղում,սակայն այսպես արդեն մյուսում նորից պարտվելու է։
Մենք պետք է փոխենք մեր մոտեցումները ոչ միայն ֆուտբոլում,այլև կյանքում։ Ոչ ոք այսօր չի մտածում քրտնաջան աշխատելու մասին, (մոռանանք Հենրիխ Մխիթարյանին, բացառություններ լինում են), ջանք ու եռանդ ներդնելու մասին,սխալվելու և ճիշտ դասեր քաղելու մասին։ Բոլորը միանգամից ուզում են Մեսսի կամ Ռոնալդու լինել, այդպես հնարավոր չէ և երբեք տեղի չի ունենա։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը փայլուն արտահայտում է մեր երկի ներկայիս վիճակը։ Կոսմետիկ մեկ-երկու բան հնարավոր է անել,սակայն համակարգային փոփոխություն այսօր ցավոք մենք չենք կարող մեզ թույլ տալ,որովհետը չունենք այդքան կամք»:
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի հավաքականը պարտվել է Լեհաստանի հավաքականին 1:2 հաշվով:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ