21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանին 2 ուղի է սպասվում

Մեր բարձրագույն ղեկավարներին սպասվում է երկու ուղի՝
ա/. ժողովուրդը հմայվում է նրանով մի քանի ամիս, ապա սկսում տրտնջալ, արհամարհել,
բ/. ժողովուրդը  տրտնջում է առաջին մի քանի ամիսներին, ապա սկսում հմայվել նրանով:

Այս մտքերը գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանինն են: Henaran.am-ը Պեպանյանից հետաքրքրվեց, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին որ ուղին է սպասվում: «Որպեսզի այդ հարցի պատասխանն իմանանք, պետք է նայենք իշխանությունների վերջին ելույթներին, քայլերին: Եվ եթե այդ տեսանկյունից ենք նայում, բացարձակ ոչինչ չկա, ոչ մի մտահոգություն, ոչ մի բան չի եղել: Ընդամենը փետրվարին նախագահ Սարգսյանի ելույթն է եղել, ու հետո այլևս ոչինչ»,-ասաց նա:

Ըստ Պեպանյանի` փոփոխություններն անհրաժեշտ են, ու առանց վարչապետ փոխելու էլ դա հասկանալի էր:  «Հաջողելու գաղտնիքը արմատական բարեփոխիչ քայլերով առաջին ամիսներին ժողովրդին ցնցելու, նրա տրտունջը հարուցելու մեջ է, որը մեծ փոփոխությունների նախապայմանն է:   Բայց կառավարության նոր կազմը ոչ թե ցնցումի սպասում է առաջացնում մարդկանց մոտ, այլ՝ անտարբերություն»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ