ԵՊՀ-ում ուսման վարձը կթանկանա, դասախոսները` կկրճատվեն
Ուսման վարձերի թանկացումը Հայաստանում ինքնանպատակ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ԵՊՀ-ում ուսման վճարների թանկացումը:
՛՛Վերջին երեք տարիներում ամեն ինչ թանկացել է բացի ուսման վարձից: Մի կողմից խոսում ենք դասախոսների ցածր աշխատավարձի մասին, մյուս կողմից ուսման վարձերի բարձրացման: Կրթությունն ունի իր գինը՛՛,- նշեց նախարարը` շեշտելով, որ եթե ցանկանում ենք, որ դասախոսների աշխատավարձը բարձրանա, պետք է սպասել, որ և ուսման վարձն է թանկանալու, և կրճատումներ են լինելու: Լրագրողների դիտարկմանը` ծնողների աշխատավարձը չի բարձրանում, նախարարն արձագանքեց.
՛՛Ծնողների աշատավարձերն էլ կբարձրանա՛՛: