ԿԳՆ 5 ձեռքբերումը
ԿԳՆ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով պաշտոնավարման նախորդ ժամանակահատվածը, հայտնեց, որ հինգ ձեռքբերում է ունեցել այդ ընթացքում:
՛՛Մենք կարողացանք Հայաստանի շուրջ 140 համայնքներում ստեղծել նախադպրոցականոն կրթության հնարավորությունը, որ մեծ խնդիր է ՀՀ-ում՛՛,-նշեց վերանշանակված ԿԳ նախարարը: Համայնքների 2/3-ը նախադպրոցական կրթության հնարավորություն չունի և գործունեության հետագա տարիներին նախարարի խնդիրներից է լինելու նախակրթարանների ապահովումը համայնքների իննսուն տոկոսում:
Հաջորդը ձեռքբերումը, նախարարի խոսքով, այն է, որ բարձրագույն կրթության ոլորտում սահմանվել են կրթության ոլորտի նոր չափանիշներ, խստացվել են լիցենզավորման պայմանները, երկու անգամ կրճատվել է մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատաությունների թիվը, որից ոչ մի ուսանող չի տուժել:
Հարցին, թե հնարավոր է կրկին մասնավոր բուհեր փակվեն, ԿԳ նախարարը պատասխանեց, որ նախորդ շաբաթ մի քանի բուհերից նամակներ են ստացել փակման կամ այլ բուհերի միանալու մասին: Հաջորդ շաբաթ կսկսվեն նոր ստուգումներ, որոնց նպատակը, ըստ նախարարի` բուհ փակելը չէ, կրթության որակի ստուգումն է:
Երրորդ ձեռքբերումը շախմատը դպրոցում հայկական կրթական ”բրենդ” դարձած նախագիծն է: Աշոտյանը նշեց, որ սա մեծ միջազգային ռեզոնանս է ստացել, եվրոպական երկրներն ուսումնասիրում են հայկական փորձը, ծանոթանում են այս նախաձեռնությանը: Նախարարն ընդգծեց, որ շախմատ սովորող երեխաների մոտ բարձրացել է կրեատիվությունը և տրամաբանական մտածողությունը:
Նախարարը հաջողություն է համարում նաև առանց զինապարտության մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու տարկետում ստացող երեխաների թվի կտրուկ նվազումը, որը օգնություն է բանակի հետագա զարգացմանը:
Վերջին ձեռքբերումն ըստ Աշոտյանի` ՀՀ-ը ամրագրել է իր տեղը եվրոպական կրթական քարտեզում, ”միջազգայանցումը աննախադեպ արդյունքների է հասել”: