19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Րաֆֆին՝ Ծառուկյանի հետքերով /վիդեո/

Մայիսի 14-ին` Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը մասնակցող Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում, ասաց՝ նա քաղաքում չի.  ՛՛Հայաստանում է, Երեւանում չի` զբաղված է՛՛:

Ինչ վերաբերում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա, ասաց, որ ավելի հավանական էր, որ ԲՀԿ-ն կհայտարարի, որ չի լինի ընդդիմություն, քան կլինի։ 

“Ես կողմ եմ հստակեցմանը։ Մեր քաղաքական մշակույթը դեռեւս չի հասել այն մակարդակին, որ դասական քաղաքական դաշտ ունենանք եւ հասկանանք, թե ով որտեղ է”,- եզրափակեց Հակոբյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես ընդօրինակում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանն էլ սովորաբար կարեւոր պահերին` ասենք` ընտրություններին, նախագահի ինագուրացիայի օրը հանրապետությունից դուրս է լինում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ