06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հակառակ դեպքում կվարկաբեկվի

«Այն երկիրը, որտեղ զարգացած չէ գիտությունն ու արդյունաբերությունը, չի կարող լավ ապագա ունենալ։ Մինչև այժմ այս երկուսի համար մեր պետությունը ոչ մի ցենտ չի ծախսել։ Հիմա մեր նոր վարչապետը սրան պիտի ընդդիմանա։ Նա պարզապես պարտավոր  է ընդդիմանալ։ Դրսից բերված փողերն էլ ծախսվում էին խորհրդատվության, տուրիզմի ու չգիտեմ՝ ինչի համար:

Վարչապետը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի սրա դեմ, այլապես բյուջեում փող չի լինի։ Պարտք տվող էլ չկա արդեն»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Վերջինս շեշտեց՝ ստվերում մեծ ռեզերվներ կան։ Հարկավոր է դրանք բացահայտել ու վեր հանել։

«Քայլ առ քայլ վարչապետը պիտի առաջ ընթանա։ Մենք այլ ելք չունենք։ Հակառակ դեպքում նա ուղղակի կվարկաբեկվի։ Իսկ ես ուզում եմ լավատես լինել ու հուսալ, որ դուրս կգանք այս վիճակից», – նկատեց մեր զրուցակիցը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ