10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում ներդրումներ անելով՝ կարելի է գրեթե 200 միլիոնանոց շուկա դուրս գալ. Տիգրան Սարգսյան

Հայաստանում ներդրումներ անելով՝ կարելի է դուրս գալ գրեթե 200 միլիոնանոց շուկա։ Այս մասին ասել  է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Armenia Investment ներդրումային ֆորումի բացման ժամանակ։

«ԵՏՄ –ին անդամակցելուց հետո Հայաստանն արդեն զուտ 3 մլն բնակչությամբ երկիր չէ։ Այն գրեթե 200 մլն բնակչությամբ տարածք զբաղեցնոց մեծ շուկայի մի մասն է։ Դրա համար էլ Հայաստանում, որպես մասնակից երկրում ներդրումներ անելով՝ դուք հսկայական տարածք եք դուրս գալիս, որտեղ գործում են չորս հիմնական ազատություններ՝ ապրանքների, ծառայությունների,կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատությունը»,- նշել  է Սարգսյանը։

Որպեսզի այդ 4 ազատությունները արմատանան ամբողջ Միությունում, շատ բան է պետք անել։ Բայց դրա 5 անդամ պետությունները Եվրասիական միությունը լիարժեք տնտեսական միավորում դարձնելու վճռականություն ունեն։ Իսկ արտասահմանյան ներդրողները կարող են երիտասարդ միավորմանը փոխանցել լավագույն միջազգային փորձը, հավելել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ