15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի կաթնաշոռի փորձաքննության արդյունքները

«Հետք էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով վերտառությամբ հոդված, որում ներկայացվում են տեղական արտադրության կաթնաշոռի՝ սեպտեմբերի 6-7-ի արտադրության 7 նմուշների փորձաքննության արդյունքներ:

Փորձարկված կաթնաշոռի տեսակներն ունեն պիտանիության կարճ ժամկետ՝ մինչև 7 օր: Հոկտեմբերի 10-ին հրապարակելու պարագայում` նշված խմբաքանակները վաղուց սպառվել են կամ ժամկետանց են, ուստի հնարավոր չէ շուկայում հայտնաբերել և հաստատել կամ հերքել ժամկետանց սննդամթերքի վտանգավորությունը լաբորատոր  հետազոտությամբ:

Լաբորատոր փորձարկումների արդյունքների պատճառները կարող են լինել թե արտադրության, թե իրացման և պահման փուլերում, հետևաբար, հրապարկման մեջ նշված՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի, «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի, «Չանախ»  ՍՊԸ-ի, «Աշտարակ կաթ» ընկերության, «Մարիլա» ընկերության, «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության   կաթնաշոռերի անվտանգությունը պարզելու նպատակով`  Ծառայությունը կիրականացնի անհրաժեշտ  գործողություններ և հանրությանը կտեղեկացնի արդյունքների մասին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ