28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ ԱԺ փոխնահագահ Հերմինե Նաղդալյանը վարել է ԵԽԽՎ լիագումար նիստը

Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նշենք, որ առաջին անգամ է հայկական պատվիրակության ղեկավարը նախագահում Վեհաժողովի աշխատանքները:

ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է եղել  Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում, որին մասնակցել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մարի Կիվինիեմին, ով հանդես է եկել ելույթով:

ԵԽԽՎ նիստը վարող , ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է քննարկմանը մասնակցած բանախոսների ելույթները և նշել,  որ կանայք, բնականաբար,  շատ ակտիվ են այս խնդրի քննարկման մեջ:

Հերմինե Նաղդալյանը կարևորել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության դերը` որպես անհրաժեշտ գործիք հաղթահարելու անդամ պետությունների առջև ծառացած լայնածավալ մարտահրավերները, և էական համարել կազմակերպության ներդրումը պետությունների տնտեսության զարգացման գործում:

 

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ