21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

24 ամյա Տիգրանը բարձրանալով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա՝ կոտրել է դիմապակին

Հոկտեմբերի 10-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները ոստիկանության Մալաթիայի բաժին զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 22.30-ին Երեւանի Աթենքի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի քաղաքացու, որը բարձրանալով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա՝ կոտրել է դիմապակին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները նշված վայրից բաժին բերման են ենթարկել 24-ամյա Տիգրան Է.-ին:

Ժամը 23.50-ին ավտոմեքենայի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է փորձաքննություն:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ