09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ փոխդեսպանի հետ

Մայիսի 14-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ` վերջինիս` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Երեւանի ավագանու անցած ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության կայացման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը մասնավորապես շեշտել է իշխանությունների կողմից հայաստանյան ընտրական համակարգի ջախջախումը, ինչպես նաեւ պետական համակարգի տոտալիտար եւ կոռումպացված բնույթը, որպես Հայաստանի ժողովրդավարացման եւ զարգացման հիմնական խոչընդոտներ: Փոխդեսպանի խնդրանքով նա անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավման հարցում Կոնգրեսի ունեցած մոտեցումներին:

Կոնգրեսի ներկայացուցիչները հաջողություն են մաղթել փոխդեսպան Դոնահյուին իր հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ