28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լոռիում Ասրյան ազգանունով դատախազ չի աշխատում. պարզաբանում

ՀՀ գլխավոր դատախազությունն անհիմն է համարում «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե Վանաձորի քաղաքապետի քվեարկության ընթացքում դատախազությունից ներկայացուցիչ է եղել եւ իրենց սպառնացել է բաց քվեարկություն չանցկացնել։

Հայտարարությունը, թե դատախազությունից մարդ է եղել եւ կուսակցության անդամներին ասել է՝ բաց քվեարկություն չանցկացնեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա, զուրկ է հիմնավորումներից եւ չի համապատասխանում իրականությանը` առնվազն այն պարզ պատճառով, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում Ասրյան ազգանունով  (ինչպես նշել է Է. Մարուքյանը)  դատախազ չի աշխատում, հետեւաբար նա չէր կարող մասնակցել վերոնշյալ գործընթացին:

Դատախազի վարքագծի կանոնագիրքը հստակ սահմանում է. «…Դատախազը չի կարող լինել քաղաքական կազմակերպության անդամ, ինչպես նաեւ որեւէ կերպ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Նա չպետք է հովանավորչություն դրսեւորի որեւէ քաղաքական կուսակցության նկատմամբ…»:  Դատախազությունը հետեւողական է, բոլոր աշխատակիցների կողմից սույն կանոնի խստիվ պահպանմանը:

Անընդունելի համարելով հանրության շրջանում թյուրընկալումների տեղիք տվող, չփաստարկված եւ վարկաբեկող տեղեկատվության տարածումը, ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է  քաղաքացիներին, պաշտոնյաններին, առավել եւս՝ իրավաբաններին, որոնք տիրապետում են իրավական բոլոր ընթացակարգերին, զերծ մնալ չհիմնավորված եւ ոչ փաստարկված հայտարարություններից, որեւէ դատախազի գործունեության վերաբերյալ առերեւույթ իր լիազորությունները շրջանցելու հիմնավոր տվյալներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն՝  վստահեցնելով, որ ներկայացված տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով քննարկման եւ իրավական գնահատականի կարժանանա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ