Որտեղի՞ց էպոսագետին կազինոյի փող
_1368546651.jpg)
Պարույր Հայրիկյանի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանն մայիսի 14-ին մամուլի ասուլիսում նշեց, որ ԱԻՄ առաջնորդի մահափորձի պատվիրման մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանը վերջին մի քանի տարում խաղացել է 3 միլիոն դոլարի չափ գումար:
“Այսպիսի գործերում դատախազությունը նայում է փողի հետքին, պետք է պատկան մարմինները հետեւեն, թե որտեղից է գալիս փողի հետքը: Վերջին մի քանի տարվա ընթացքում երեք միլիոն դոլար գումար է խաղացել: Որտեղի՞ց նրան այդքան գումար: Եթե ստուգեն, կարող է տեսնեն, որ նա միգուցե պարտքերի տակ է ընկել, եւ նրան “վերբովկա” են արել: Արտառոց է, երբ Հայաստանում մարդը երեք միլիոն դոլար է խաղում”:
Նրա կարծիքով, մահափորձի պատվիրատուն հնարավոր է նպատակ ուներ նոր ընտրությունների համար պայմաններ ստեղծել:
“Սպանության փորձ էր, որով նպատակ կար նոր ընտրություններ հրավիրել: Այն ձեռնտու է ներսում այն ուժերին, որոնք թեկնածու չունեին, հաշվարկը սխալ էին արել: Այդ ուժերն էին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն: Սերժ Սարգսյանին տրամաբանորեն ձեռնտու չէր ընտրությունների հետաձգումը”:
Կ. Յեղնուկյանը վստահություն հայտնեց, որ Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է միայն.”Քանի օղակ ունի` դա պարզ չէ”:
Հիշեցնենք, որ այսօր սկսել է Վարդան Սեդրակյանի դատավարությունը: