01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀՇ-ը վերածնվում է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀՇ նախկին անդամներ Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Հովհաննես Իգիթյանը հայտարարեցին ՀՀՇ-ի վերակազմավորման մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

՛՛Փետրվարի 23-ին ավարտին հասցվեց ՀՀՇ կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնել ՀՀՇ-ի գործունեության դադարեցմանը: Մենք հպարտանում ենք քսանհինգ տարվա մեր քաղաքակյան գործունեությամբ, անցած քառորդում ՀՀՇ-ի գրանցած նվաճումների ու հաջողությունների մեջ մեր համեստ ներդրումով և ցավ ենք զգում մեր կորուստների ու ձախողումների համար: Մենք պատճառ չունենք ամաչելու մեր անցյալից:

Մեր նպատակն է վերանգրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել Սահմանադրական կարգը ՀՀ-ում, հասնել ժողովրդավարության և ազատական արժեքների հաստատմանը՛՛:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ