11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գնում են Րաֆֆու սեղանին ի՞նչ անեն, մո՞մ վառեն

”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը տեղյակ է ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` կլոր սեղանի առաջարկի մասին: Այս մասին Henaran.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հարցին՝ ինչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն, կմասնակցի կլոր սեղանին, խոսնակը պատասխանեց.

”Մենք սպասում ենք որևէ քաղաքական օրակարգի վերջապես, մենք սպասում ենք գործողությունների պլանի, այսինքն` գնում ենք կլոր սեղանին` ի՞նչ անենք, նստենք, մո՞մ վառենք, նստենք, ծիսակարգեր իրականացնենք, ի՞նչ անենք”:

”Անընդհատ տալիս ենք այդ հարցը, ե՞րբ է լինելու գործողությունների ծրագիր վերջապես, քաղաքական օրակարգ, ի՞նչի շուրջ ենք հավաքվում, մինչև որ չլինեն այդ հարցերի պատասխանները, մենք չենք կարող քննարկել”,-եզրափակեց Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 19-ին կլոր սեղան է կազմակերպելու և դրան մասնակցելու հրավեր է արել բոլոր կուսակցություններին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ