19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ով կփոխարինի ՛՛Ա1+՛՛- ի Մեսրոպ Մովսեսյանին

“Բարև Երևան” դաշինքի ավագանու 3-րդ համարը՝ `” Ա1+ “ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը հրաժարվել է վերցնել իր մանդատը:

Henaran.am-ի հետ զրույցում  դաշինքի համամասնական ցուցակի անդամ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ իրենց համար էլ անակնկալ է եղել Մեսրոպ Մովսեսյանի հրաժարվելը.” Սակայն մենք հարգում ենք նրա որոշումը, ինքը հասկանալի պատճառ է ներկայացնում, որը ստիպում է հարգել նրա որոշումը: Պատճառն այն է, որ չի հասցնում իր գործերն անի և դա մեզ համար ընդունելի է, քանի որ ՛՛Ա1+՛՛-ը մնում է մեզ համար կարևոր արժեք”:

Դավիթ Սանասարյանի դիտարկմամբ՝ Մեսրոպ Մովսեսյանը պայքարի օրերին արդեն իսկ ցույց է տվել իր քաղաքացու և մտավորականի կերպարը:

Մեսրոպ Մովսեսյանի հրաժարականից հետո ըստ հաջորդականության՝ մանդատը անցնում է հաջորդ համարին: 7-րդ համարի տակ ներկայացված երիտասարդ գործիչ Դավիթ Սանասարյանը սրանով հնարավորություն ստացավ աշխատել քաղաքապետարանում:

Հիշեցնենք,  Երևանի ավագանու ընտրություններին հավաքած քվեների ցուցանիշով “Բարև Երևան” դաշինքը այս պահին ունի 6 մանդատ:

Դավիթ Սանասարյանը հայտնեց նաև, որ իրենք դեռ ընտրությունների բողոքարկման փուլում են և դեռ հնարավոր չէ ասել այդ մանդատների թիվը կնվազի, թե կավելանա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ