19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը ծանրութեթեւ է անում Ծառուկյանի հրավերը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը մասնակցելու հրավեր է ուղարկել նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Տեր-Պետրոսյանը դեռ չի պատասխանել՝ կմասնակցի, թե ոչ:

Ավելին, նա իր մտերիմներին ասել է, որ պետք է քննարկել, ծանրութեթեւ անել ու նոր որոշել՝ արժե գնալ, թե ոչ: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ Հայաստանի էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է եկեղեցու օծմանը:

Ներկա են լինելու նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Բեալռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ