20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Կարող էր ավելի լավ լինել. Հեֆֆերնը ավագանու ընտրություններից, ընդդիմությունից /վիդեո/

”Դեսպանատունը մի քանի դիտորդներ ուներ Երևանի տարածքում, և մենք աշխատում էինք տեղական դիտորդների հետ, միջազգային դիտորդների հետ, կային սակավաթիվ միջազգային դիտորդներ, մեծ քանակությամբ տեղական դիտորդներ: 

Այս ընտրությունների հետ կապված այդ դիտորդների աշխատանքն է շատ հետաքրքիր, ես մոտ ութ տեղամասում եղա և ամեն տեղ կային դիտորդներ, ձայները հաշվելուն ներկա գտնվեցի, և դիտորդները իրենց աշխատանքը մեծ նվիրումով կատարում էին”,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի Երևանի ավագանու ընտրությունները` ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

”Մրցակցություն կար, ակտիվ մրցակցություն էր, բոլոր կուսակցությունները մասնակցում էին: Կային խաղի հավասար պայմանների ապահովման ուղղությամբ դրական տեղաշարժեր` լրատվամիջոցների հասանելիության առումով, բայց կարծում եմ, որ խաղի հավասար պայմանների առումով դեռևս անելիքներ կան, որպեսզի բոլորի համար հավասար հնարավորություններ լինեն”,-շեշտեց նա:

Հարցին, թե կարելի է ժողովրդավարական համարել ընտրությունները, նա պատասխանեց.

”Խախտումների մասին բազմաթիվ հաղորդումներ եղել են, կարևոր է, որ իշխանությունների կողմից իրականացվի քննություն ու քրեական հետաքննություն բողոքների հետքով, որոնք իսկապես խախտումներ էին: Քրեական գործերի ու քննությունների աշխատանքը կարելի էր ավելի լավ կազմակերպել”:

Իսկ ինչու այս ընտրություններում ”Բարև Երևանը” շատ ավելի քիչ ձայներ հավաքեց, քան ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, դեսպանն արձագանքեց.

”Ես չեմ կարող բացատրել, դուք ձեր երկիրն ավելի լավ գիտեք”: Դիտարկմանը, թե ընդդիմությունը փաստորեն թուլացել է, նա պատասխանեց.

”Դուք կարող եք այդպիսի գնահատական տալ, մենք աշխատում ենք բոլոր ուժերի ու կուսակցությունների հետ”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ