22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանը խախտեց ավանդույթը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մայիսի 9-ին Արցախում է լինում: Այս անգամ մեր թղթակիցը երկրորդ նախագահին հրավիրված պաշտոնյաների մեջ չի տեսել: Արդյո՞ք հրավեր ստացել է, հարցրինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:

“Հրավեր, անշուշտ ստացել էր, Հայաստանում էր, բայց չմասնակցեց”: Արցախ չգնալու պատճառը գրասենյակի ղեկավարը չգիտեր: “Անկեղծ ասած, չեմ հետաքրքրվել, չգիտեմ”,-Henaran.am-ին ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է մասնակցելու ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Ըստ էքս նախագահի խոսնակի՝ նա կմասնակցի այս արարողությանը, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոն:

Հիշեցնենք, Երեւանի ավագանու քվեարկության օրը` մայիսի 5-ին, նաեւ փետրվարի 18-ին՝ նախագահական ընտրությանը Հայաստանի էքս-նախագահը երկրում չէր եւ բնականաբար չքվեարկեց: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ