17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Փարիզի քաղաքապետը Ծիծեռնակաբերդում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պաշտոնական պատվիրակության անդամների հետ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և աշխատակազմի ներկայացուցիչների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լությամբ հարգանքի տուրք մատուցել:

Փարիզի քաղաքապետը այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Ծիծեռնակաբերդ այցի ավարտին Անն Իդալգոն նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ