՛՛Թագավոր լինելուց լավ բան չկա՛՛-ն խանգարեց
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/02_1368442721.jpg)
”Հայի համար աղոթքը ոնց կարելի է սխալ լինի”,-այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե որն էր ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի սխալը:
”Ես չգիտեմ, ես չեմ նրանց լիդերը, բայց ես բանակցել եմ, նախ և առաջ իրենց գրասենյակները պիտի մարզերում արագությամբ ձևավորվեին, իշխանության հետ նստեին, խոսեին: Մենք առաջարկեցինք վերահսկողական մարիմիններ տալ, որպեսզի ընդդիմությունը կարողանա հաշվետվություն պահանջել ամեն օր իշխանություններից, բայց չէ, անընդհատ երգում էին՝ թագավոր լինելուց լավ բան չկա երգը”,-հավելեց Սահակյանը:
Լրագրողները հետաքրքվեցին, թե արդյոք Գալուստ Սահակյանը վաղը մասնակցելու է Աբովյանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը, որին ներկա են լինելու նաև Հայաստանի ու Բելառուսիայի նախագահները, Սահակյանը պատասխանեց. ”Այո , գնալու եմ, իսկ ինչի չպիտի գնայի”: