28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. հորդոր Վիգեն Սարգսյանին /վիդեո/

Հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դեպքից անցել է երեք ամիս, բայց մեղավորները դեռ չեն հայտնաբերվել:

Այս մասին այսօր « Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Այս երեք ամիսների ընթացքում տուժող կողմի մոտ ձևավորվել է անվստահության մթնոլորտ վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ՝ այն համոզմունքով, որ նախաքննության  ընթացքը ոչ միայն արդյունավետ չէ, այլև եթե անգամ այդ մարմինը իրականացնում է այս կամ այն քննչական գործողությունը, արդյունքներն աննկատ են, կամ առհասարակ որևէ արդյունք չկա»,- նշեց փաստաբանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ  իրենք այցելել են նաև զորամաս և զրուցել զինծառայողների հետ. «Մահվանը նախորդող ժամանակահատվածում Արսեն Մխիթարյանն ունեցել է լուրջ հոգեբանական խնդիրներ, հոգեբանորեն եղել է ճնշված վիճակում և ունեցել է որոշակի խնդիրներ որոշ զինվորների հետ»,- նշեց Նորայր  Նորիկյանը:

Փաստաբանը հորդորում է պատկան մարմիններին՝ ջանքեր գործադրել Արսեն Մխիթարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Հորդորում եմ ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարարին՝ հանձնարարել իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներին իրենց իրավասությունների շրջանակներում պարզելու, թե առհասարակ նշված ժամանակահատվածում, ինչպիսի բարոյահոգեբանական իրավիճակ է տիրել նշված զորամասում, ովքեր են պատասխանատու եղել այդ բարոյահոգեբանական վիճակի համար, ովքեր են ենթարկվել կարգապահական պատասխանատվության , իսկ եթե չեն ենթարկվել՝ ինչ պատճառաբանությամբ»,-ընդգծեց Նորիկյանը:

« Արսենը եղել է իրենց տան միակ արու զավակը, եղել է 19 տարեկան, սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ երկրորդ կուրսում, սիրել է կյանքը և երբեք չի մտածել կյանքին վերջ տալու մասին:Ծնողները և հարազատները բացառում են ինքնասպության վարկածը»,-եզրափակեց Նորայր Նորիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ