11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սկանդալ է հասունանում. Հրապարակ

Դատական համակարգում հերթական սկանդալն է հասունանում։ Բանն այն է, որ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում «վերեւի» «կոնտրոլի» տակ գտնվոդ գործերի «ցուցակներ» են միշտ եղել։ Այն գործերը, որոնք հայտնվում են նշված «ցուցակում», դատավորներն առանց ցուցումի չեն լուծում։

Դրանցով փող աշխատելը բացառվում է։ Բաղրամյան 26-ում, սակայն, բացահայտել են, որ նշված «ցուցակի» մեջ մտցվել են մի շարք «լեւի» գործեր։ Թերթի տեղեկություններով՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ, այնպես որ՝ Բաղրամյան 26-ից դուրս գալիս նա ընկճված է եղել։

«Սիրտ չուներ բառ փոխանակելու, շատ անտրամադիր էր։ Թե ինչ է եղել, չգիտենք, բայց երեւի լավ չի եղել»,–ասաց թերթի աղբյուրը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ