20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆին շնորհավորեց Սյունիքի մարզպետին

”Իր մեդալի համար շնորհավորում եմ, իր ծառայության համար, որ ունեցել է, ես դրական գնահատական եմ տալիս, բայց բացասական շատ դեպքերի համար, որի հեղինակն ինքը եղել է, ես քննադատում եմ: Անհրաժեշտ է, որ այս հինգ տարվա ընթացքում մենք չունենանք ոչ Սերժ Սարգսյան նախագահ, ոչ Սուրեն Խաչատրյան մարզպետ”,-այսօր Ազատության հրապարակում լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` նախագահի կողմից Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու փաստը, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է նորանշանակ կառավարությանը, ապա Հովհաննիսյանն ասաց.
”Հայաստանյան իրականության հետ կապ չունեցող է”: Հարցին` հույս կա, որ ավելի լավ կաշխատի նոր կաբինետը. ”Եթե ժողովրդի հաղթանակը որևէ ազդեցություն թողել է իշխանության վրա, զուտ կազմից դատելով կարելի է կասկածել, բայց սպասենք”: 

Իսկ իրեն կամ ”Ժառանգությանը” կառավարական պարտֆելներ առաջարկվել են, ասաց.` ոչ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ