02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստան – Ռումինիա խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը՝ Վլադիսլավ Բեզբորոդովի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն՝ Վալերի Դանչենկոն եւ Մակսիմ Գավրիլինը, իսկ չորրորդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Սերգեյ Իվանովը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստան – Ռումինիա խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

43-ամյա Վլադիսլավ Բեզբորոդովը նախկին ֆուտբոլիստ է: Մրցավարական կարիերան նա սկսել է 2001-ին, իսկ 2007-ից սպասարկում է Ռուսաստանի առաջնության խաղեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ