21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչից է մահացել 76 ամյա եզդի կինը

Հիվանդանոցից, հոկտեմբերի 4-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, հեմոռագիկ ինսուլտ հարցականով, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 76-ամյա Խայլազ Ռասոյանը:

Մեկնած օպերատիվ խմբին Խ. Ռասոյանի որդին հայտնել է, որ մայրը վնասվածքը ստացել է տան բակում վայր ընկնելու հետեւանքով:

Հոկտեմբերի 5-ին, ժամը 4-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Խայլազ Ռասոյանը մահացել է:

Պարզվել է, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 20-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն գյուղում վրաերթի է ենթարկել Խ. Ռասոյանին եւ տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ