28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Էլ ինչո՞ւ իզուր փորձեն այլ խաղի կանոններ մշակել»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը դրական է գնահատում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը ըստ իշխանության և ընդդիմության միջև 4+4+4 ձևաչափում որոշված կետերի շուրջ: Սակայն այսօրվա դրությամբ նա կարծում է, որ միգուցե այդ փոփոխություններն անելը հարկավոր չէ, քանի որ վստահ է` մեր իշխանավորները նշանակվում են Ռուսաստանից: « Ընտրական օրենսգիրքն ընդհանրապես իշխանության գալու խաղի կանոններն են, որովհետև ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն ինքնանպատակ չէ, քաղաքական ուժերը մասնակցում են ընտրություններին իշխանության գալու համար անկախ նրանից` դա ՀՀԿ-ն է, ՀԱԿ-ն է, թե մյուսը:

Բոլորը փորձում են գալ իշխանության: Ընտրական օրենսգիրքը խաղի կանոններն է մշակում, մյուս կետերը խաղի կանոններն ավելի լավ մշակելու համար են, բայց եթե վարչապետ են նշանակում դրսից, այդ խաղի կանոններն իմաստազկվում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա, ապա հավելեց.

«Էլ ինչո՞ւ իզուր փորձեն այլ խաղի կաննոններ մշակել, գումարներ ծախսել, եթե կարելի է միանգամից Կրեմլ դիմել ու ղեկավար ստանալ կամ պառլամենտում ունենալ որոշակի քվոտա:

Շատ լավ է, որ շատ հոդվածներ փոխվվել են, արդար ընտրությունների համար ավելի մեծ նախադրյալներ կան, բայց եթե նշանակում են իշխանություն Ռուսաստանից, էլ խաղի կանոնների իմաստի փոփոխությունը ո՞րն է, և լավ կլինի կամ վատ կլինի, դրա իմաստը ո՞րն է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ