17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը պարգևատրել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւանի մի խումբ մանկավարժների: Շուրջ քսան մանկավարժներ պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ պատվոգրով ու շնորհակալագրով: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով մանկավարժներին տոնի առթիվ, մաղթել է նրանց խաղաղություն, բարեկեցություն եւ մասնագիտական հաջողություններ: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին անդավաճան նվիրումի, հայրենիքի հանդեպ հոգատարության եւ անշահախնդիր աշխատանքի համար:

ԱԺ նախագահի խոսքով՝ մանկավարժի մասնագիտությունն առանձնակի պատասխանատվություն է ենթադրում, ինչը մեր ժամանակներում ավելի է մեծանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ արագ փոփոխվող աշխարհում շարունակաբար աճում է զարգացած եւ ստեղծագործ անհատների պահանջարկը: Խորհրդարանի ղեկավարը հավելել է, որ այդ ամենի հետ մեկտեղ՝ մշտապես զգացվում է դաստիարակված, ազգային արժեքներով ու լավագույն ավանդույթներով առաջնորդվող անհատների անհրաժեշտություն:

Միջոցառման ավարտին ուսուցիչները լուսանկարվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ