12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“… Իսկ ես չէի կարող չգալ” /վիդեո/

17 ամյա Լիաննա Արսենյանը մայիսի 9-ին Եռաբլուրում իր հանգրվանը գտած պապի մոտ էր եկել` շնորհակալություն հայտնելու. “Ոչ միայն իրենից, այլև այստեղ հանգչող բոլորից եմ շնորհակալ: Տանեցիներին հարմար չէր, իսկ ես չէի կարող չգալ: Ես հաճախ եմ այստեղ գալիս մենակ: Ճիշտ է, ծնվել եմ պապիս զոհվելուց հետո, բայց մեծացել եմ նրա հետ կապված պատմությունների ազդեցության տակ”:

Henaran.am –ի հետ զրույցում Լիաննան նշեց, որ պապը անդամակցել է Հայ Ազգային Բանակ կազմակեպությանը: Հայրենիքի պաշտպանության հարցը այնքան կարևոր է եղել 3 անչափահաս երեխաների հոր համար, որ բոլոր պարտավորությունները թողնելով կնոջ ուսերին` մեկնել է պատերազմ:

Ստյոպա Արսենյանը այսօր ապրում է ոչ միայն հարազատների հուշերում: Ինչպես նշեց թոռնուհին, իր պապիկը բոլորի հպարտությունն է:

Մանրամասները` Henaran.am –ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ