11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԿ-ները հնարավորություն կստանա՞ն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ

Հասարակական կազմակերպություններն   հնարավորություն կստանան զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ: Այս մասին այսօր  Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հասարակական կազմակերպությունների մասին եւ կից օրենքների» նախագծերի փաթեթը:

«Այս նախագիծը Կառավարության կողմից ամենաշատ քննարկվածներից մեկն է, բազմաթիվ քննարկումներ են եղել հայաստանյան հասարակական կազմակերպությունների, խորհրդարանական խմբակցություններից, արտախորհրդարանական ուժերի, միջազգային կազմակերպությունների հետ: Այս նախագծի սկզբունքը մեկն է՝ անհարկի չմիջամտել ՀԿ-ների գործունեությանը, սակայն ձեռքը պահել զարկերակին, երբ անհրաժեշտ է»,- շեշտեց նախարարը:

Ըստ նախարարի՝ նախագծի ընդունումից հետո հասարակական կազմակերպություններին կարող են անդամագրվել եւ իրավաբանական, եւ ֆիզիկական անձինք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ