21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պայմանավորվել էինք չէ՞ անկեղծ խոսել, չգիտեմ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասաց, որ վերջինս իր ելույթում հայտարարել է, որ պետական ապարատում պետք է ընդգրկվեն բարձրչ որակավորում ունեցող մասնագետներ, ինչը  շատ ցանկալի է: «Սակայն ինչպես ինքներդ էիք հայտարարել, լավ կադրերը պահանջված են ամեն տեղ ու բարձր որակավորում ունեցողներն ամեն տեղ են պահանջված , ու նրանք մասնավոր տեղերում են աշխատում ավելի բարձր աշխատավարձով: Հիմա ինչպե՞ս եք հրապուրելու այդ մասնագետներին պետական ծառայությամբ, որտեղ վարձատրությունն ավելի ցածր է»:

«Պայմանավորվել էինք չէ՞ անկեղծ խոսել, չգիտեմ: Այ, իրոք, չգիտեմ, պետք է մեջներից ընտրենք մարդկանց, որոնք միսսիա են տեսնում: Եվ ճիշտ չի լինի  խոսել պետական պաշտոնյայի աշխատավարձի բարձրացման մասին, երբ որ մենք դեռ չենք լուծել շատ այլ խնդիրներ,, բայց պետական կառավարման համակարգը էֆֆեկտիվ դարձնելու համար մենք պետք է այդ հարցին անդրադառնանք, հակառակ դեպքում մենք չենք ունենա որակյալ կառավարիչներ, դա իսկապես, խնդիր է»,-պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Պատգամավորն արձագանքեց՝ ակնկալում էր նման պատասխան ու ընդգծեց, որ այս հարցը շատ է կարևորում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ