17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաստատվել է Երևանի պատվավոր քաղաքացիների ցանկը

Երևանի ավագանին հոկտեմբերի 5-ին գումարած արտահերթ նիստում հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հայրենական սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար  հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Գևորգի Ալեքսանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշման նախագիծը։

Երևանի  2798-րդ  տարեդարձի  առթիվ,  նկատի առնելով սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունները և տարած փայլուն հաղթանակները, Երևանի ավագանին հաստատել է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Էդիկի Հարությունյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշման նախագիծը։

Ստեղծագործական ակնառու հաջողությունների, թատերարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանին:

Ավագանու մեկ այլ որոշմամբ, առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Մանթաշի Եսայանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ