15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճիշտ եք, որակի խնդիր կա. նախարարը՝ եթերում հնչող ռաբիսից ու «Ամենակարող երգիչ» հաղորդումից

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» նախագծին: «Մշակույթի նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի Հանրային հեռուստատեսության գործառույթների վրա: Ինչ վերաբերվում է դիրքորոշմանն, ապա Մշակույթի նախարարությունը մոտ ապագայում ծրագրում է ձևավորել պատվեր մասնավոր հեռուստաընկերությունների պահով: Խոսքը վերաբերում է մասնավորապես ազգային երգ և երաժշտությանը»,- ասաց նախարարը;

Հարցին, թե հնարավոր չէ եթերում նվազեցնել ռաբիսի առկայությունը, նախարարը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում իրենց մշակությային ծրագրերի շնորհիվ հայ ազգին ոչ հարիր երաժշտական ժանրի մոտեցումնեը իսպառ կվերանան: Հարցին, թե իր անձնական դիրքորոշոմամբ պետք է Հանրային հեռուստատեսությունը նման երաժշտություն հրամցնի, նախարարը պատասխանեց.«Հանրային հեռուստատեսությունը ոչ միայն պետք է կրթի, այլև պետք է ապահովի ժամանց: Ժամանցային հաղորդումները անշուշտ անհրաժեշտ են, բայց դուք շատ ճիշտ եք նկատում՝ որակի խնդիր կա»,- ասաց Ամիրյանը և հավելեց, որ Մշակույթի նախարարությունը բոլոր օղակներով միավորված պետք է կարողանան ձևավորել մշակութային ճիշտ քաղաքականություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ