15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հյուսիս-Հարավի հետ կապված նոր մոտեցումներ կլինեն. նախարար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպել է տաքսիստների հետ, և քննարկվել են տաքսիստների բարձրացրած խնդիրները: Անդրադառնալով հարցին, թե Yandex, GG տաքսիներն աշխատում են առանց լիցենիայի, այսինքն՝ ավելի մատչելի են, սա խնդիր է դառնում, նախարարն ասաց.

«Ես իմ հայտարարությունն արել եմ, որ բոլորին պետք է բերել օրինակ դաշտ, որ բոլորը լիցենավորվեն, իհարկե, կլինեն դժգոհողներ, որովհետև շատերն աշխատում են առանց լիցենզիայի, ու ես այստեղ ձեր աջակցությունն եմ ակնկալում, որովհետև դուք եք ձևավորում հանրային կարծիքը»: Նա նշեց, որ տաքսիների ղեկավարների հետ էլ է նախ ընդհանուր ժողովում հանդիպել, հետո առանձին-առանձին քննարկել է: Ճիշտ է՝ հենց Yandex-ի տնօրենին չի հանդիպել, բայց ըստ նրա՝ այս խնդիրներն ընդհանուր լուծման են, կլուծվեն:Հարցին՝ Yandex-ի գործելաոճը դեմպինգ չի, նա ասաց. «Չեմ կարող ասել, որովհետև ամբողջապես չեմ ուսումնասիրել խնդիրը»:

Henaran.am-ի հարցին, թե ինչ մոտեցումներ են լինելու Հյուսիս-Հարավի հետ կապված, Մարտիրոսյանն արձագանքեց. «Հյուսիս-Հարավի հետ կապված պետք է գնահատենք արդյունավետությունը: Իհարկե, նոր մոտեցումներ կլինեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ