Ոստիկանապետն ասաց` ինչու է աշխատանքից ազատել Ներսիկ Նազարյանին /վիդեո/
Հաղթանակի զբոսայգում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մայիսի 9-ը այն վառ օրինակներից մեկն է, երբ հայ ժողովուրդը միասնական է լինում, հաղթանակում է եւ նշում է իր հաղթանակը, իսկ երբ միասնական չի լինում, ”անընդհատ նշում է եղեռններ”:
Ոստիկանապետն անդրադարձավ Երեւանի` արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի աշխատանքից ազատմանը` նշելով, որ իհարկե, այդ թեման մի շարք անգամ քննարկվել է և չէր ցանկանա խոսել այդ մասին, սակայն եթե հետաքրքիր է, չի զլանում, և խոսում է այդ մասին: ”Բոլոր խնդիրները ունե իրենց լուծման ժամանակը, կա քարերը նետելու ժամանակը, քա քարերը հավաքելու ժամանակը”,-նշեց նա:
Դիտարկմանը, որ Ներսիկ Նազարյանը բիզնես ուներ, մասնավորապես` “Մոսկվիչկա” սուպերմարկետների ցանցը նրան է պատկանում, և այդ պատճառով է աշխատանքից ազատվել, ոստիկնաապետն արձագանքեց, որ Ներսիկ Նազարյանի անունով մի բիզնես չկա գրանցված, ապա հավելեց. ”Երբ մարդ երկար տարիներ նույն պաշտոնում աշխատում է, կամա թե ակամա որոշակի սովորություն է ձեռք բերում և դա ի նպաստ չի ոստիակնությունն այս պարագայում, իսկ ոստիկանությունը գնում է բարեփոխումների: Ես ինքս դա իմ վրա զգացել եմ ռազմական ոստիկանապետ եղած ժամանակ: Ես զգում էի, որ իմ աչը սովոր է այն երևույթներին, որոնք ես տեսնում եմ”:
Լրագրողներն ասացին, որ փոխարենը նրա որդու վրա կա գրանցված բիզնես եւ արդյոք դա նորմալ է, ինչին ոստիկանապետը պատասխանեց. “Եթե նորմալ լիներ, նման որոշում չէի կայացնի”: