16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը պետք է տեղ հասցնի վերջին լուման. Հայկական Ժամանակ

Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում գնահատվեց անսպասելի-սպասված իրդարձություն։ Սպասված, որովհետեւ նշանակումից օրեր առաջ մամուլում գրվեց, որ նման բան է լինելու։

Անսպասելի, որովհետեւ Վիգեն Սարգսյանը ռազմական ոլորտից հեռու կադր է եւ պատերազմի մեջ գտնվող երկրի համար նման նշանակումը ահագին տարօրինակ է։ Աերժ Սարգսյանը, սակայն, չափազանց լուրջ է վերաբերվում իր հռչակած բարեփոխումներին եւ այնքան է խորացել, որ որոշել է համատեղել պատերազմական դրությունը քաղաքակիրթ աշխարհում ընդունված կարգի հետ, երբ պաշտպանության նախարար են նշանակում դիվանագետներին։

Նախօրեին ՊՆ-ում ներկայացնելով նոր նախարարին եւ գլխավոր շտաբի պետին, Սարգսյանը հետեւյալ կերպ է բացատրել իր որոշումը. «Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը։ Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը. գնալով շատ մեծ կարեւորություն է ստանալու Զինված աժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ։ Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության աղղությամբ (…) Պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք Է հատացվի այս եւ նման այլ խնդիրների լուծմանը։ Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ»։

Այլ կերպ ասած Վիգեն Սարգսյանը բանակին շրջապատող խնդիրներով է միայն զբաղվելու։ Նախկին ընկալմամբ պաշտպանության նախարարի գործառույթների մնացած մասը Մովսես Հակոբյանն Է իրականացնելու։ Վերջինս նախարարին հավասարազոր ստատուս Է ստանում, ինչը ենթադրում Է, որ սուբորդիանցիոն հարաբերություններ Վիգեն Սարգսյանի եւ Մովսես Հակոբյանի միջեւ չեն լինելու։ Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի սուբորդինացիան թերեւս ամենամեծ խնդիրն Է, որ հետապնդել Է Աեյրան Օհանյանին իր պաշտոնավարման տարիներին։ Նա այդպես էլ չկարողացավ լուծել այդ խնդիրը։

ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը գործում Էր «պետություն պետության ներսում» տրամաբանությամբ, չենթարկվելով իր անմիջական ղեկավարին՝ նախարարին։ Ընդհանրապես Խաչատուրովը համարվում է մարդ, որը երկար տարիներ կանգնած էր բանակի կոկորդին։ Վերոնշյալ դասավորվածությամբ միաժամանակ մի քանի խնդիր է լուծվել՝ 1. նախարարի եւ շտաբի պետի
հարաբերությունների խնդիրը (Խաչատուրովն այնպիսի ժառանգություն է թողել համակարգում, որ ով էլ նշանակվեր ԳՇ պետ, կամ միանգամից, կամ ժամանակի ընթացքում վերածվելու էր նոր Խաչատուրովի), 2. Յուրի Խաչատուրովի «արժանապատիվ» հեռացումը բանակից։

ԱԱԽ քարտուղարի պաշտոնը երկար ժամանակ թափուր էր եւ կարող էր այդպես էլ մնալ, ու ոչ ոք չէր նկատում այդ բացը։ Բայց այդ պաշտոնը փաստորեն ի վերջո ծառայեց իր բուն նպատակին՚ազգային անվտանգությանն առնչվող կարետր հարց լուծեց։ Ապրիլյան պատերազմի օրերին ապացուցվեց, որ բանակում տիրող կոռուպցիայի մասին հայտարարությունները առավել քան հիմնավոր են։

Դժբախտաբար, այդ ապացույցի դիմաց ՀՀ-ն շատ մեծ գին վճարեց։ Եվ հիմա Սերժ Սարգսյանի գործողությունների տրամաբանությամբ Վիգեն Սարգսյանը, որպես ազնիվ պաշտոնյա, պետք է ՊՆ խողովակները մաքրի այնպես, որ բանակին հատկացվող վերջին լուման հասնի բանակին։ Որքանով կստացվի ժամանակը ցույց կտա։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ