21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Պետք է ստեղծենք ռեալ գործիքակազմ»

Գյուղատնտեսության ոլորտում  ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ դժգոհ են բոլորը` թե՛ գյուղացին, թե՛ վերամշակողը, իսկ սա նշանակում է, որ սուբսիդավորման ծրագրերը սխալ են աշխատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, գյուղատնտեսության  առաջիկա եւ հեռանակարային զարգացման ծրագրային հիմնադրույթները քննարկելու նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը շեշտեց՝ անհրաժեշտ է վերանայել մոտեցումները, օպտիմիզացնել դրանց իրականացման մեթոդները, որպեսզի «արտադրությունից մինչեւ շուկա» շղթայում ներգրավված բոլոր սուբյեկտները շահույթով աշխատեն: «Գյուղացին  եւ վերամշակողն իրենց խնդիրների բեռով ամեն օր թակում են նախարարության դուռը, եւ մենք պետք է ստեղծենք ռեալ գործիքակազմ` նրանց օգնության ձեռք մեկնելու համար»,- իր խոսքում մասնավորապես նշեց նախարար Առաքելյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ