06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթեւանների թվում շատ են միայնակ տարեցները

1988-ի երկրաշարժից ի վեր Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց թվում շատ են երկրաշարժի հետեւանքով բնակարան չկորցրած ընտանիքները, թեեւ նրանցից շատերը Խորհրդային Միությունում գործող կարգի համաձայն իրենց աշխատանքի վայրերում հաշվառված են եղել բնակարանային հերթերում: Նրանք այդ տարիներին բնակվել են վարձով տներում կամ գործարարնային հանրակացարաններում :

“Շիրակ կենտրոնի” դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթեւանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ եւ անժառանգ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում ու խնամում են հարեւանները:

 

“Շիրակ կենտրոն”

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ