28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ը դեռ չի շտապում և ոչինչ էլ չի բացառում (վիդեո)

«Ես խնդրում եմ չշտապել, պաշտոնական տվյալները կլինեն և երբ վերջնական տոկոսները կլինեն, կլինեն նաև բանակցություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թեթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ը փաստորեն չի հաղթահարվել սահմանված շեմը, և պետք է դաշինքներ ձևավորեն, քննարկումներ կա՞ն արդյոք պայմանավորվածությունների շուրջ : Հարցին՝ իսկ եթե ընդդիմությունը դաշինք կազմի՞, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք որևէ բան չենք բացառում, բայց համենային դեպս եթե դուք տեսնում եք պատկերն ու իրավիճակը, ինձ թվում է, որ հավանականությունն ավելի շատ է իշխանության հետ դաշինք կազմելու: Մենք խտրականութուն չենք դնում, թե ում հետ դաշինք կկազմենք, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են շեմը, կլինեն բանակցություններ, որոնց հետ մեր նպատակները, մեր ծրագրերը կունեն եզրեր, մենք պատրաստ ենք դաշինք կազմել»:

Խոսելով ընտրությունների ընդհանուր արդյունքների մասին՝ Բաղդասարյանն ասաց. «Մենք հասկացանք, որ խորհրդարանական համակարգն արդարացված է մրցակցային պայքարում և տեսաք, որ որակական տեսանկյունից ինչպիսի արդյունքներ գրանցվեցին: Նաև մի քանի տոկոս մեր կանխատեսածից ավելի բարձր է եղել, նախօրոք մենք համեստություն էին անում: Վանաձորում մենք կանխատեսում էինք 35 տոկոս: Ավելի մրցակցային էր Գյումրին, այնտեղ պարզապես քիչ կուսակցություններ հաղթահարցին շեմը, ընդամենը չորս կուսակցություն»: Բաղդասարյանն ադրադարձավ Գյումրու վերընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի այն դիտարկմանը, թե ինքը բավականին պասիվություն է նկատել՝ ընտրողների մասնակցության առումով.

«Ասեմ, որ ակտիվությունը բավականին ցածր է եղել և միայն պարոն Բալասանյանը չէ, որ բողոքել է ակտիվությունից, դրանից մենք պետք է հետևություններ անենք»: ՀՀԿ-ականի խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում գրանցած արդյունքերը բավարար են :

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ