15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Սեյրան Օհանյանին առաջա՞րկ է արվել

Առաջիկայում կկազմավորվի կառավարության ամբողջական «ֆեյս կոնտրոլը».  ՀՀ նախագահը կնշանակի ԱԳ եւ Պաշտպանության նախարարներին: Այս առումով հանգիստ են ԱԳ նախարարությունում. նախարար Էդվարդ Նալբանդյանը կշարունակի պաշտոնավարել: Իրավիճակը ճամպրուկային է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիմակիցների շրջանում. նախարարը իրերն է հավաքում:

Սեյրան Օհանյանի հետ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նրա խորհրդականներն ու օգնականները: Օհանյանին կփոխարինի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վերջինիս կփոխարինի ԱԱԽ քարտուղար Արմեն Գեւորգյանը, ով երկար տարիներ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է եղել: Ըստ որոշ տեղեկությունների` Սեյրան Օհանյանին առաջարկվել է ԱԱԽ քարտուղարի կամ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնները:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ