28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ջաղինյանի պատասխանը Հասմիկ Պապյանին

Ջաղինյանը պատասխանեց…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ1-ի կողմից «Ամենակարող երգիչ» նախագիծը շարունակելու մասին

Ես ստացա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ` պրն. Ռուբեն Ջաղինյանին ուղղված իմ նամակի, իսկ հասարակությունը` իր բողոքի անուղղակի, բայց միանշանակ պատասխանը` «Ամենակարող երգիչե» նախագծի կասեցման պահանջի վերաբերյալ -30 սեպտեմբերի 2016թ. եթեր դուրս եկավ նախագծի հերթական հաղորդումը, ասել է թե` մեր պահանջը մերժված է:

Գնահատելով իրավիճակը, որքանով էլ տարօրինակ հնչի, ես շնորհակալությունս եմ բերում պրն. Ռ. Ջաղինյանին. նրա օգնությամբ ստեղծվեց մի մանրակերտ` մեր պետականության և նրա կարևոր բաղադրիչը կազմող` Հանրային հեռուստատեսության մշակութային քաղաքականությունը պսակազերծելու և հանրությանը ի տես դնելու համար: Որն է այդ մանրակերտի էությունը:

Հնչել էր մի մասնագիտական եզրակացություն – իմ կարծիքը այն մասին, որ Հ1-ի հիշյալ նախագիծը չի բխում արվեստի օրենքներից և առողջ բանականությունից, շոումենական «վառե երևակայության արդյունք է` շատ վտանգավոր մեր մշակույթի համար, և անհրաժեշտ է զմռսել նախագիծը: Այս գնահատականը և պահանջը ստացան հզոր հանրային աջակցություն: Իր կողմից` Հ1-ի ղեկավարությունը ցույց տվեց, որ «ամենակարողե տիտղոսը կարող է շահել ոչ միայն երգիչը, այլ հենց ինքը. -ոչ մի ժեստ կամ քայլ չանելով հանրային պահանջի քննարկման, այդ ընթացքում գոնե` նախագծի կասեցման ուղղությամբ` նա որոշեց շարունակել նախագիծը: Հանդիսատեսը տեսավ, թե ինչպես է «ռաբիս» ոճի կրողը այդ ոճի վիրուսը բերում այլ ժանր, փչացնում այն, հանդիսատեսի մոտ խեղված ճաշակ ձևավորում:

Սա մեծ դաս է հայ հասարակության համար, այդ դասը պատշաճ խորությամբ պետք է ըմբռնել` մեր երկրին ու նրա մշակույթին օգնելու համար: Այժմ արդեն առնվազն երեք եզրահանգում կարող ենք անել:

Առաջին. -Աչքի առջև ունենալով վերջին երկու տասնամյակում Հ1-ի և այլ ԶԼՄ-ների կողմից վարվող մշակութային քաղաքականությունը, հանրային միջավայրերի հակագեղագիտական վիճակը, մասնավորապես` պետական համերգների ցածր հոգևոր-մշակութային մակարդակը, կարող ենք փաստել, որ հակամշակույթի լայն տարածումը պետական քաղաքականություն է և դրա պատասխանատուն եղել և մնում է տվյալ պահի երկրի քաղաքական ղեկավարությունը: Այդպիսի քաղաքականության շարժառիթների մասին արդեն գրել ենք: Այն հանգում է մի բանաձևի – մշակութազրկել ու տիրել:

Երկրորդ.- Նմանօրինակ շոուների կազմակերպիչները ասում են, թե դրանք կազմակերպվում են «նոր տաղանդների հայտնաբերման նպատակովե: Սա ստահոդ պնդում է – ցույց տվեք այն «տաղանդներինե, որ հայտնաբերերվել են այդ մեթոդաբանությամբ, և հանրությունը ձեզանից ներողություն կխնդրի: Ընդհակառակը, հազվադեպ բացառություններով, նման շոուների մասնակիցների դեմքերին գրված է լինում կրթվածության խոր պակաս և պատեհապաշտ ձգտում` առանց լուրջ տքնության «հաջողության» հասնել և բեմ նվաճել: Հուրախություն մեզ` որքան շատ են այս բախտախնդրությունը մերժող օրինակները – հայ ազգի մեծատաղանդ զավակները` Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը, Տիգրան Համասյանը և ուրիշները իրենց փայլուն ձիրքով ապացուցում են, որ արվեստում ճիշտ գեղագիտական հիմքը, տաղանդն ու աշխատանքը միասին, իրար ձեռք-ձեռքի տված միայն` կարող են հասցնել իրական հաջողության:

Երրորդ. – Ապամշակութային շոուների հաճախակի խրախուսողը լինում են նաև մշակույթի անվանի գործիչները, ինչի պատճառը ոչ միայն գեղագիտական աշխարհայացքի և քաղաքացիական դիրքորոշման պակասն է, այլև, ի ցավ մեր սրտի, մշակույթի գործչի անապահով սոցիալական վիճակը և հակամշակույթը սնող առատ նյութական աղբյուրին մոտ լինելու ձգտումը: Այնուհանդերձ, նրանք հանրությանը պետք բացատրություն տան, թե ինչպես են հայտնվում նման շոուների ժյուրիի կազմում և իրենց հեղինակությամբ լեգիտիմացնում հակամշակութային ձեռնարկները:

Այսպիսով, «Ամենակարող երգիչ» նախագծի շուրջը ստեղծված այս իրավիճակը ցույց տվեց, որ մեր Մշակույթը հայտնվել է պատանդի իրավիճակում` տիրող քաղաքական-պետական կարգի ձեռքում, չկան անհրաժեշտ լծակներ ու մեխանիզմներ` առանձին արվեստագետների, անհատների և հանրային խմբերի պահանջները առաջ տանելու, Մշակույթը պաշտպանելու և զարգացնելու համար: Ես կուզենայի, իհարկե, հույս կապել ՀՀ Կառավարության փոփոխության հետ, որոշակի թարմացումներ սպասելի են, սակայն դրանք էական ազդեցություն դժվար թե ունենան, քանզի «Հանրային հեռուստատեսությունե կոչվող կարգավիճակը և Հայաստանի պարագայում` նրա վարած քաղաքականությունը գրեթե անմատչելի են նույնիսկ Կառավարության ազդեցությանը:

Հայ գործուն հանրությունը և խնդրին հասու մտավորական խավը մի ելք ունեն` անհապաղ սկսել քաղաքացիական և քաղաքական լծակների ստեղծման գործընթաց` Մշակույթը պահպանելու համար: Քանզի Մշակույթը, նրանով պայմանավորված` երկրի բարոյական վիճակն է տնտեսական զարգացման և բարգավաճման գլխավոր գործոնը, արտագաղթը կանխելու և Հայրենադարձություն սկսելու հիմնական կռվանը: Ուրեմն, ի գործ:

Այս Հայտարարության վերջում բերում եմ իմ սրտագին շնորհակալությունը այն հազարավոր մարդկանց` Հայաստանում և Սփյուռքում, որոնք աջակից եղան մեր ընդհանուր պահանջին: Լիահույս եմ, որ նրանք միասին ու միակամ կգործեն` մեր Մշակույթի ապագան փրկելու համար: Քանզի Մշակույթի ապագան Երկրի ապագան է:

Միշտ Ձեր` Հասմիկ Պապյան

ՀՀ ժողովրդական արտիստ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ