18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանին ոչինչ չի անհանգստացնում

“Շատ ուրախ եմ եւ տրամադրությունս էլ բարձր է, եւ ուզում եմ շնորհակալութուն հայտնել ինձ ընտրող եւ չընտրող երեւանցիներին, որ վստահեցին ՀՀԿ-ին”,- մայիսի 7-ին կայացած  ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե բոլորին հետաքրքրում է նրա ունեցվածքի հայտարարագիրը, նա պատասխանեց. “Ինձ թվում է՝ դուք այդ մասով կարող եք նայել մամուլում”:

Հարցին՝ ձեզ չի հետաքրքրում այն, որ ՀՔԾ-ն ուսումնասիրում է ձեր հայտարարագիրը, Մարգարյանը հարցրեց, թե ՀՔԾ-ն որն է: Լրագրողները բացեցին հապավումը, ասելով Հատուկ քննչական ծառայություն, Մարգարյանը արձագանքեց. “Այդ մասով ինձ չի անհանգստացնում, քանի որ ես ինչ ունեմ, հստակ իմ հայտարարագրում գրել եմ, թող մտածեն այն մարդիկ, ովքեր ինչ ունեն, չեն գրանցել”:

Այն հարցին, թե այն ուժերը, որոնք ամբողջ քարոզարշավի քարոզարշավի ընթացքում անընդհատ քննադատում էին, հետաևաբար ինչպես եք պատկերացնում համատեղ աշխատանքը հատկապես ԲՀԿ-ի հետ, նա նշեց,՜ որ ինքը կո՚ղմնակից է առողջ խորհուրդներին, որոնք այդ ընթացքում կտան. “Եթե երեւանցիներին այդ առաջարկներն օգտակար լինեն, պատրաստ եմ ընդունել”:
Իսկ ինչով էր պայմանավորված թաղային հեղինակություններին ակտիվությունն այս ընտրություններում, նորընտիր քաղաքապետը նշեց,որ բոլորն էլ երեւանցիներին են ու Երեւանի բնակիչներ, բոլորն էլ ցանկացել են իրենց մասնակցությունն ունենալ ընտրություններին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ