Շարմազանովը Արգամիչի հետ խնդիր չունի /վիդեո/
ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո անդրադարձել է իր եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի փոխհարաբերություններին, ինչի մասին մամուլում տեւական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում:
Մասնավորապես նա նշել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին միասնական են հաղթել եւ չի կարելի առանձանցնել երիտասարդներին:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, Ռազմիկ Զոհրաբյանին, Գալուստ Սահակյանին, ապա անձամբ Շարմազանովը եւ եիրտասարդ հանրապետականները ջերմ հարաբերություններ ունեն նրանց հետ: ՀՀԿ խոսնակը նշել է, որ հաղթանակը միասնական է եղել եւ որ “յուրայինների նկատմամբ հաղթանակ չի լինում”:
Մանրամասները` տեսանյութում: