07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր անուններ կառավարությունում. Սերժ Սարգսյանը ժամանեց

Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ եկավ Հայաստանի նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր կառավարության կազմը պիտի ներկայացվի հավանության: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` կառավարության կազմում փոփոխություններ է լինելու:

Մասնավորապես շրջանառվում է, որ ֆինանսների նախարար է նշանակվելու Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար` Վահրամ Ավանեսյանը, ով 1996-1997 թթ. եղել է ՀՀ տնտեսական եւ կառուցավծքային բարեփոխումների նախարար:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն էլ, ըստ տեղեկւթյունների` կնշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար` լեգենդար ծանրամարտիկ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը: Այս մասին Henaran.am-ին ասել է վերջինիս օգնականը:

Ի դեպ, վերջինս այս պահին “Հանրապետական” կուսակցությունում է: Կառավարությունը նոր կազմով առաջին նիստը կգումարի վաղը` մայիսի 8-ին, քանի որ մայիսի 9-ը տոն է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ