Կառավարության կազմում երեք նոր նախարար . կառուցվածքային փոփոխություններ /վիդեո, լրացված/
Եվ այպես ՀՀԿ գործադիր մարմնում կառավարության կազմը քննարկելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդին ներկայացրեց կառավարության նոր կազմը.
Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյան
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Էկոնոմիկայի նախարար Վահրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆ
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Ֆինանսների նախարար Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյան
Կառուցվածքային փոփոխություններ կան կառավարությունում: Ֆինասների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը կնշանակվի կառավության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Փոխվարչապետի պարտականությունները կկատարի Արմեն Գեւորգյանը:
Այս մասին լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հ.Գ. “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ Կոալիցիոն հուշագրին համապատասխան ձեւավորվող նոր կառավարության շրջանակներում ՕԵԿ կողմից երաշխավորվող թեկնածուների հարցը:
Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադեւոսյանի, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ` Սերգո Կարապետյանի եւ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ ` Արմեն Երիցյանի թեկնածությունը: