29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երկակի տեսակետ` “թիթեռնիկ լրագրողների” վերաբերյալ /վիդեո/

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ վստահության մթնոլորտին: Մայիսի 5-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը թե լրագրողները, թե դիտորդները, թե ոստիկանները տեսախցիկներով էին` բոլորը բոլորին տեսանկարահանում էին:

“Տարբեր մարդկանց ազդեցության փորձեր ընտրական գործընթացների վրա միշտ եղել է Հայաստանում եւ դա բացառելու համար մարդիկ փորձում են իրար վերահսկել, ինչքան էլ դա սիրուն չէ”,-ասաց Նավասարդյանը:

Փորձեցինք նաեւ պարզել պարոն Նավասարդյանի տեսակետը այս ընտրությունների “օպերացիա-իքս”-ի` “թիթեռնիկ-լրագրողների” մասին: Հիշեցնենք, մայիսի 5-ին 1lur.am, mardik.am կայքերի եւ “Կենտրոն” հեռուստաընկերության վկայականներով բոլոր տեղամասերում կային մարդիկ, ովքեր լրագրող չգիտեին սուրճ եփելու են եկել, թե ինչ անելու:

“Գուցե լրատվամիջոցները ցանկացել են տիրապետել այն ամենին, ինչ կատարվում  է”,-ասաց փորձագետը` ավելացնելով, որ ինքը տվյալ միջադեպի վերաբերյալ  երկակի տեսակետ ունի:

Բորիս Նավասարդյանի երկակի տեսակետը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ